Գերեզմանները՝ միակ պատճառ այս երկրում ապրելու համար


20:55 , 19 փետրվար, 2013

Աչքիս ես մազոխիստ եմ, քանի որ ապրում եմ ու ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ բացի ինձ ցավ պատճառելուց ուրիշ բանի չեն արժանացնում: Մեկդ կարո՞ղ է ասել հանուն ինչի կամ ում պետք է տանեմ այս ամենը, մի բան ասեք՝ համաձայնվեմ ու մնամ իմ հայրենիքում՝ աչք փակելով դրսում խաղաղ, մարդավարի ապրելու վրա: Միակ բանը, որ պահում է ինձ այս երկրում, դա նախնիներիս գերեզմաններն են, հիմա ես չեմ, դուք եք, ասեք ինձ, արդյոք արժե՞ գերեզմանի պատճառով զրկվել դրսում լավ, մարդավարի ապրելու հնարավորությունից: