20:04 , 6 հոկտեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտնել է Հալեպի ոչնչացման հնարավորության մասին: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն:
«Ամենաշատը երկու, երկուսուկես ամիսների ընթացքում՝ մինչ 2016-ի ավարտը, ինտենսիվ ռմբակոծությունների հետևանքով ամբողջությամբ կոչնչացվի Հալեպի արևելյան մասը: Մենք խոսում ենք մասնավորապես Հին քաղաքի մասին»,-ասել է նա:
Միստուրան կոչ է արել ՌԴ իշխանությանև և Սիրիայի կառավարությանը որքան հնարավոր է արագ պատասխանել հարցին՝ պատրաստ են արդյոք լիարժեք դադարեցնել ռմբակոծությունը, եթե «Ջեբհաթ ան-Նուսրայի» զինյալները վայր դնեն զենքերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ