Վարդան Սեդրակյանին ընտրություններից հետո չձերբակալեցին, այլ տեղափոխելու են հիվանդանոց


19:06 , 19 փետրվար, 2013

‎«Ընտրություններից հետո ինձ կձերբակալեն»,- հայտարարում էր Սեդրակյան Վարդանը... Հիմա հիվանդանոց է տեղափոխվում...
Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը վաղը տեղափոխվելու է հիվանդանոց:

Փետրվար 19, 2013 | 16:51 
Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը այսօր` փետրվարի 19-ին, Միքայելյանի անվան հիվանդանոցում հեթական բուժստուգում է անցել, եւ բժիշկները պահանջել են, որ նա հիվանդանոցային ռեժիմով բուժումը շարունակի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը եւ ավելացրեց, որ վաղվանից կտեղափոխվի հիվանդանոց՝ բուժումը այնտեղ շարունակելու համար: Խոսելով պատճառների մասին ասաց, որ խնդիրը ուժեղ մրսածությունն է, որից լյարդն է բորբոքվել:

«Բժիշկները պնդում են, որ հիվանդանոցային ռեժիմով բուժման կուրսեր ստանամ: Հուսով եմ՝ նորմալ բուժում ստանալու ընթացքում ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Վարդան Սեդրակյանը: