Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան


18:04 , 6 հոկտեմբեր, 2016

_15950Araratnews.am-ը գրում է.

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին կժամանի Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ նիստի մասնակիցները կքննարկեն հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման հետ կապված հարցեր, նաև այն փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացվեն ՀԱՊԿ երկրների հաստատմանը: