17:49 , 6 հոկտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը Սեդրակ Նազարյանը ևս երկու ամիս կմնա անազատության մեջ:
Նշենք, որ «Սասնա Ծռեր խմբի անդամ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` պատանդ վերցնելը, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ