16:00 , 6 հոկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրը կատալոնական «Բարսելոնա» ակումբի հետ: Այս մասին հայտնում է Isport.ua-ն։
Նշենք, որ Նեյմարը, Սերխիո Բուսկետսն ու Խավիեր Մասկերանոն արդեն երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը։
Ֆուտբոլիստի գործակալը Խոսեպ Գվարդիոլայի եղբայրն է՝ Պերեն։ Սուարեսին արդեն պայմանագիր է առաջարկվել մինչև 2021թ.՝ տարեկան 16 մլն եվրո աշխատավարձով։