16:53 , 6 հոկտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ընտրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն ամփոփեց արդյունքները, ըստ որի՝ Ազգային ժողովը ԿԸՀ նախագահի ընտրության համար առաջադրված Տիգրան Մուկուչյանին կողմ էր քվեարկել 96 և դեմ` 4 պատգամավոր: Փակ քվեարկությանը 130 պատգամավորից մասնակցել էր 103-ը: Անվավեր էր 3 քվե:
«Արձանագրում ենք, որ ԿԸՀ նախագահ է ընտրվում Տիգրան Մուկուչյանը, շնորհավորում ենք»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը ներկայացրեց նաև ԿԸՀ ընտրված անդամներին՝ Լաուրա Գալստյան, Նունե Հովհաննիսյան, Սիլվա Մարկոսյան, Գեորգի Մարտիրոսյան, Սեյրան Շահսուվարյան, Արմեն Սմբատյան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ