Այսօր Լևոն Արոնյանի ծննդյան օրն է


14:44 , 6 հոկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի թիմային չեմպիոն և բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող Լևոն Արոնյանը տոնում է ծննդյան 34-րդ տարեդարձը: Այս մասին հայտնում  է chessfed.am-ը:

Լևոն Արոնյանը ծնվել է 1982 թ., Երևանում: Միջազգային գրոսմայստեր է 1999 թ.-ից:

1994 թ. պատանիների աշխարհի չեմպիոն (մինչև 12 տարեկան):

1998 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն (մինչև 20 տարեկան):

2002 թ. պատանիների աշխարհի չեմպիոն (մինչև 20 տարեկան):

2002 թ. Հայաստանի չեմպիոն:

2005 թ. աշխարհի գավաթակիր:

1998 թ. Հայաստանի հավաքականի կազմում առաջին Մանկական շախմատային օլիմպիադայի հաղթող:
Հայաստանի հավաքականի կազմում 1999 թ. նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 2004 թ. համաշխարհային օլիմպիադայում, 2005 թ.՝ աշխարհի առաջնությունում արժանացել է բրոնզե, իսկ 2007 թ.-ի Եվրոպայի առաջնությունում` արծաթե մեդալի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ