Եթե սա պլանավորված PR քայլ էր, ապա շատ հաջողված էր


14:28 , 6 հոկտեմբեր, 2016
Image result for կարեն կարապետյանը նվագում էԿարեն Կարապետյանի նվագելու տեսանյութը Ֆեյսբուքում դիտվել է արդեն ավելի քան 237 հազար անգամ։ Ընդամենը՝ 1.5 օրում։ Ընդ որում՝ դա միայն սկզբնաղբյուր օգտատիրոջ էջում։
Ու որ պակաս ուշագրավ չէ, արձագանքը (փոքր բացառություններով) շատ դրական էր։
Որովհետև էդտեղ ամենակարևոր մեսիջը ոչ թե էն էր, որ վարչապետը թմբկահարել գիտի կամ ինչքանով էր դա իր մոտ ստացվում, այլ էն, որ իրեն էդ տիպի բաներն են հաճույք պատճառում, ոչ թե Թաթուլ լսելով քյաբաբ ուտելը։ Այսինքն՝ սա բնավորության, ճաշակի ու կերպարի ներկայացում էր Կարեն Կարապետյանին անձամբ չճանաչող մարդկանց համար։
Եթե սա պլանավորված PR քայլ էր (ես կարծում եմ՝ էդպես է), ապա շատ հաջողված էր։ Դրայվը լրիվ ապահովվեց )