The Rolling Stones խումբը կթողարկի նոր ալբոմ


13:54 , 6 հոկտեմբեր, 2016

1466705343Araratnews.am-ը գրում է.

Բրիտանական The Rolling Stones ռոք խումբը հաղորդել  է նոր ալբոմ թողարկելու մտադրության մասին, որ կլինի  վերջին ավելի  քան 10  տարիների  ընթացքում առաջինը` գրում  է The Guardian պարբերականը:

Խումբը  Twitter-ում կարճ  հոլովակ է թողարկել, որտեղ խմբի  անդամները շրթհարմոնով բլյուզ մեղեդիներ են նվագում: Երաժիշտները  չեն ճշտել ոչ  ալբոմի անվանումը, ոչ էլ թողարկման ստույգ ամսաթիվը: