Ընտրողին պետք է այնպիսի բան առաջարկել, որն ավելին կլինի, քան 5-10 հազար դրամը


12:17 , 6 հոկտեմբեր, 2016

Image result for ընտրակաշառքԿարճ ասեմ` ընտրակաշառքով կամ ճնշմամբ կամ հարազատի/ընկերոջ խաթեր քվեարկելն, իհարկե, դատապարտելի ա, անմիտ, անհեռանկար, բայց մյուս կողմից` դա էլ մարդկանց ընտրությունն ա: Սա աչք չի շոյում, բայց իրողություն ա, որի հետ պետք ա հաշվի նստել:

Ուրեմն՝ ոչ թե պետք ա ավելի նվաստացնել էս մարդկանց, այլ կարողանալ այնպիսի բան առաջարկել, որն ընտրողի համար կլինի ավելին, քան 5-10 հազար դրամը կամ գործատուի սպառնալիքը կամ ազգականի ասածը: