17:08 , 19 փետրվար, 2013
Շատ հաճելի է տեսնել, որ առանց փող ու գույք բաժանելու, առանց օլիգարխների ու ռևանշիզմով տառապող նախկին պաշտոնյաների օգնությամբ կարելի է այսքան ընդդիմադիր ձայն հավաքել:
Որակական առումով այս ընտրությունները իրոք լավն էին, ինչ-որ մեծ բան սկսվեց փոխվել: Որակական առումով:
Ու իշխանություններին պետք է հասկանալ, որ պետք է շրջվել դեմքով դեպի ժողովուրդը, այլ ոչ թե խթանել արտագաղթը՝ մտածելով, որ բողոքական զանգվածը կգնա, ու ամեն ինչ կլուծվի:
Որ հին ձևերը այլևս չեն աշխատում ու չեն աշխատելու: