Իրանական ԶԼՄ-ներն ադրբեջանա-իսրայելական հարաբերություններին նվիրված խիստ քննադատական հոդված են տարածել


02:52 , 6 հոկտեմբեր, 2016

Image resultԻրանական միանգամից մի քանի ԶԼՄ-ներ այսօր տարածել են ադրբեջանա-իսրայելական հարաբերություններին նվիրված և խիստ քննադատական տոնայնությամբ շարադրված վերլուծական մի հոդված, որը վերնագրված է «Ադրբեջանական Հանրապետությունը՝ Իսրայելի ետնաբակ»:

Չնայած նյութի վերնագրում օգտագործված պարսկերեն جیاط خلوت [hayāt xalvat] կապակցությունը բառացիորեն համընկնում է հայերենի «ետնաբակ» եզրի հետ, սակայն ունեցած իմաստային լիցքով այն ավելի շուտ համապատասխանում է խոսակցական հայերենին բնորոշ «հոր դուքան» հյութեղ արտահայտությանը, հետևաբար՝ հոդվածի վերնագրի ողջ իմաստային նրբությունը հայալեզու ընթերցողին հասցնելու համար այն կարելի է թարգմանել՝ «Ադրբեջանական Հանրապետությունը՝ Իսրայելի հոր դուքան»:

#դուքանիերկաթյագմբեթ