Ադրբեջանի դեսպանը Քիմ Քարդաշյանին խնդրել է լռել


19:38 , 5 հոկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հորդորել է Քիմ Քարդաշյանին լռել ու դադարել մեկնաբանել համացանցում Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերվող նյութերը: Այս մասին հայտնում է Spletni.ru-ն։

Սուլեյմանովի կարծիքով՝ Քարդաշյանը չպետք է սոցցանցերում խոսեր քաղաքական թեմաներով, քանի որ այդ հարցում նա կոմպետենտ չէ: Նա ասել է, որ «Պատերազմի ու խաղաղության» թեման համապատասխան չէ հեռուստաաստղին:

«Ես վատ հեռուստաաստղ կլինեի, այդ պատճառով էլ աշխատում եմ հեռու մնալ այդ ոլորտից: Քիմը չգիտի, թե ինչի մասին է խոսում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ