17:58 , 5 հոկտեմբեր, 2016
Զինված ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 5-ին կեսօրից հետո շարունակել են իրենց բարբարոսական գործողությունները` հրթիռակոծելով Հալեպի Նոր Գյուղ, Մոկամպո և Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը:
Հալեպի «Գանձասար» պարբերականի փոխանցմամբ՝ Նոր Գյուղի հրթիռակոծման հետևանքով զոհվել են երկու հայեր` Գասպար Շաթոյանը (1986 թվականի ծնունդ) և Մովսես Մովսեսյանը (1987 թվականի ծնունդ):
Վիրավորվել է Վարուժան Տոնապետյանը, ում վիճակը կայուն է: