Սգո ծաղկեպսակ ԿԸՀ-ի դիմաց`թաղեցին ժողովրդավարությունը


15:42 , 19 փետրվար, 2013

Այսօր մի խումբ քաղաքացիներ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ մեռելոց եւ թաղման օր կարգախոսներով: Սկզբում ԿԸՀ անվտանգության աշխատակիցները եւ մի խումբ ոստիկաններ արգելում էին ակցիայի մասնակիցներին տեղաշարժվել անգամ մեկ քայլ առաջ՝ դեպի ԿԸՀ շենք, սակայն ակցիայի մասնակիցները համառեցին՝ կոչ անելով ոստիկանությանը չխախտել քաղաքացու ազատ տեղաշարժման իրավունքը եւ մի մեծ սգո ծաղկեպսակ տարան եւ տեղադրեցին ԿԸՀ մուտքի մոտ: