12:28 , 5 հոկտեմբեր, 2016
Armenpress.am-ը գրում է.
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար հոկտեմբերի 5-ին Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:
Հիշեցնենք, որ Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռըժամանել էր Սիրիա ժամանել հոկտեմբերի 3-ին։
