15:02 , 19 փետրվար, 2013
Ուղիղ 25 տարի առաջ՝ փետրվարի 19-ին սկսվեցին ղարաբաղյան հանրահավաքները Ազատության հրապարակում... Կատարվեցի՞ն արդյոք մեր իղձերը... Ղարաբաղի հարցում՝ լիովին, դեռ մի բան էլ ավելի... Կատարվեցին մեր շնորհիվ՝ հակառակ արտաքին ճնշումների եւ բազմաթիվ խոչընդոտների... Իսկ արդյոք իրականացա՞ն մեր այն ժամանակվա սպասումները՝ 25 տարի անց տեսնել Հայաստանն ու Արցախը լիովին ժողովրդավարական, բարեկեցիկ ու հզոր... Եթե չիրականացան, ապա էլի մեր մեղքով՝ հակառակ արտաքին հորդորների... Որեւէ մեկը չստիպեց մեզ կեղծել ընտրությունները, նստեցնել մարդկանց քաղաքական դրդապատճառներով, լրատվամիջոցներ փակել, մոնոպոլիաներ հաստատել եւ վերջապես կրակել միմյանց վրա... Ափսոս, չկա այդ հնարավորությունը՝ վերադարձնել 88-ը, կրկին հնչեցնել շեփորը Ազատության հրապարակում ու շարժվել ավելի բարի ուղղությամբ... Մեր կյանքի 25 տարիները լավն էին... Ափսոս, կարող էին շատ ավելի լավը լինել...