Սուարեսը պահանջել է բարձրացնել աշխատավարձը


13:20 , 5 հոկտեմբեր, 2016

suarez_0Araratnews.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը և թիմի հարձակվող Լուիս Սուարեսը բանակցում են պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Ուրուգվայցի ֆուտբոլիստը պահանջում է աշխատավարձը բարձրացնել՝ ցանկանալով ստանալ տարեկան 6 միլիոն եվրոյով ավելի: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատավարձը տարեկան 10 միլիոն եվրո է:

«Բարսելոնայում» տարեկան 16 միլիոն եվրո վաստակում է բրազիլացի Նեյմարը: