11:40 , 5 հոկտեմբեր, 2016
Tert.am Life-ը շարունակում է անդրադառնալ հայտնի մարդկանց ծննդյան տարեդարձերին և ներկայացնել մի քանի տեղկություններ նրանց կենսագրականից:
Երեկ երգիչ Մարտին Մկրտչյանը նշում էր իր ծննդյան 32-րդ տարեդարձը:
Մարտինը 2011թվականին արժանացել է Մոսկվայի «Տաշիր» հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա հայտնություն» մրցանակին:2015 թվականի Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա լավագույն երգիչ», իսկ «Big Apple» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ՝ «Տարվա լավագույն երգիչ»: Թողարկել է «Սիրո մոլորակ», «Երգ սիրո մասին», «Սիրուն ես» ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 15 տեսահոլովակ:
Կապվեցինք երգչի պրոդյուսերի հետ և պարզեցինք, որ երգիչը Հայաստանում չէ: Մարտինը և Հռիփսիմեն երեկ մեկնել են Թբիլիսի, որպեսզի ծննդյան տոնն այնտեղ նշեն: Պրոդյուսերի փոխանցմամբ Մարտինն այս տարի չի ցանկացել ծննդյան տարեդարձի մեծ միջոցառում կազմակերպել, այլ նախընտրել է ընտանիքի հետ մի քանի օր պասիվ հանգիստ ունենալ Վրաստանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ