11:04 , 5 հոկտեմբեր, 2016
Խոյ: Շտապողականություն հանդես մի բերեք: Ավելի լավ կլինի մինչև կեսօր կարևոր գործեր չձեռնարկել, եթե նույնիսկ շատ եք ցանկանում: Այդ ժամանակահատվածում Դուք հեշտությամբ կտրվեք սադրանքների, ինչից կարող են օգտվել մարդիկ, ովքեր Ձեր լավը չեն ցանկանում: Ամենացավոտ հարվածը, սակայն, կարող է հասցնել այն մարդը, ում Դուք վստահում եք: Նա կարող է ծաղրել Ձեր զգացմունքները կամ գաղտնիքները դարձնել հասարակության սեփականությունը:
Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հաջող կդասավորվի, և դա՝ Ձեր շնորհիվ: Քննելով ոչ վաղ անցյալի իրադարձությունները՝ Դուք ճիշտ հետևություններ կանեք և դրանց համեմատ կփոխեք վարքագիծը: Հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն:
Ցուլ: Տրամադրվեք պայքարի և մի՛ մտածեք, որ հաղթանակը հեշտ կտրվի: Դրական միտումների ազդեցությունն այսօր աննշան է, իսկ տհաճությունները ներկայացված կլինեն հարուստ տեսականիով: Դրանք կարող են ծագել աշխատավայրում, տանը և նույնիսկ փողոցում:
Մեծ է ֆինանսական կորուստների հնարավորությունը, ծախսերը կլինեն ավելի շատ, քան սպասում էիք: Նշանի շատ ներկայացուցիչներ կփչացնեն հարաբերությունները գործընկերների և ղեկավարության հետ: Բայց Ցուլերը նույնիսկ ցանկություն էլ չեն ունենա փոխելու իրենց վարքագիծը, թեև դա կարող էր օգնել խուսափելու շատ դժվարություններից:
Երկվորյակ: Օրը թեև թեթև չէ, բայց արդյունավետ է: Քրտինքը ճակատին աշխատելու հեռանկարը Ձեզ չի վախեցնում: Գործերը, որոնցով հարկ կլինի զբաղվել, հետաքրքիր են և բացի այդ՝ հնարավորություն կտան փայլելու սեփական տաղանդով և ցուցադրելու մասնագիտական գիտելիքները: Բայց հիշեք՝ այն մարդիկ, ում վրա կփորձեք տպավորություն գործել, չեն նկատի այդ ամենը, եթե Դուք չփորձեք մի փոքր ինքնագովազդվել: Մի՛ քաշվեք ինքներդ Ձեզ գովելուց:
Հնարավոր են որոշ դժվարություններ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում: Շատ Երկվորյակներ կհիասթափվեն այն կանանցից, ում միշտ իրենց դաշնակիցն են համարել: Երեկոյան ինքնազգացողության հետ կապված թեթևակի խնդիրներ կարող են ծագել:
Խեցգետին: Ինչ էլ որ անելու լինեք, Ձեզ հետապնդելու է հաջողությունը: Օգտվեք այդ հանգամանքից: Սակայն, ցավոք, դրական միտումների ազդեցությունը երկարատև չի լինի: Արդեն հաջորդ օրվա ավարտին այն աստիճանաբար կիջնի: Այդ պատճառով էլ նախապատվությունը տվեք այն գործերին, որոնք հնարավոր է արագ ավարտին հասցնել: Մեծ ծրագրեր կարելի է ձեռնարկել, եթե Ձեզ աջակցում են ազդեցիկ դաշնակիցները:
Այսօր սկսվող ծանոթությունները կարող են ամենահաճելի շարունակություն ունենալ: Բացի այդ՝ հնարավոր է, որ նշանի շատ ներկայացուցիչներ հանդիպեն այնպիսի մարդկանց, ովքեր հետագայում կօգնեն նրանց վեր բարձրանալ կարիերայի աստիճաններով կամ բարելավել ֆինանսական դրությունը:
Առյուծ: Հնարավոր է՝ ոչ հաճելի տեղեկություններ լսեք: Ձեզ համար կարևոր նշանակության հարցը կարող է լուծվել ոչ Ձեր օգտին, բայց որքան սառնասրտորեն ընդունեք այդ իրողությունը, այնքան լավ Ձեզ համար: Սեփական հետաքրքրությունների համար համառ պայքարն անիմաստ է, աշխատեք միառժամանակ հարմարվել հանգամանքներին: Քիչ ավելի ուշ Դուք կհասկանաք, որ դրանք այնքան էլ անբարենպաստ չեն Ձեզ համար:
Օրը զերծ չէ դրական կողմերից: Անձնական հարաբերությունները, որոնք թանկ են Ձեզ համար, ներդաշնակ ընթացք կուենան: Սիրահարված Առյուծների օրը լի է հաճելի անակնկալներով, հարմար՝ ռամանտիկ հանդիպման համար:
Կույս: Կարելի է կյանքի կոչել նախօրյակին ծագած որևէ գաղափար կամ ավարտին հասցնել այն գործերը, որ սկսել էիք կիրակի: Օրը նպաստավոր կլինի հատկապես այն Կույսերի համար, ովքեր այն կսկսեն նոր աշխատավայրում կամ նոր մարդկանց հետ շփումներով: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, ովքեր մինչ այդ Ձեզ չեն ճանաչել: Սա հավասարապես վերաբերում է ինչպես գործնական, այնպես էլ անձնական ոլորտին:
Աշխատեք չներքաշվել տղամարդկանց հետ վեճի մեջ: Եթե կարելի է խուսափել ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ վեճերից, ուրեմն՝ այդպես էլ վարվեք, այլապես հարաբերությունները կարող են փչանալ երկար ժամանակով, և Դուք անտեղի, լուրջ հակառակորդ ձեռք կբերեք:
Կշեռք: Օրվա առաջին կեսը շատ հաջող է դասավորվում: Նշանի շատ ներկայացուցիչների համար դա այն ժամանակահատվածն է, երբ կարելի է զբաղվել սիրած գործով՝ չզգուշանալով որևէ մեկի քննադատությունից կամ ուղղակի բացասական վերաբերմունքից: Շանս կա հարթելու ոչ վաղուցվա մասնագիտական վեճը, գտնել այն մարդուն, ով կօգնի Ձեզ լուծելու աշխատանքի հետ կապված խնդիրներ:
Դժվարություններ կծագեն օրվա վերջին մոտ: Հնարավոր է՝ տհաճ նորություններ լսեք, լինեն անսպասելի ձգձգումներ և չծրագրավորած ծախսեր: Բայց Ձեր տրամադրությունը ոչինչ չի փչացնի, որովհետև հակված եք մտածելու, որ մանրուքների վրա չարժե ուշադրություն սևեռել:
Կարիճ: Օրվա առաջին կեսին աշխատեք զգույշ լինել: Հատկապես զգացմունքայնության տեսանկյունից Ձեզ համար դա օրվա ամենաանբարենպաստ ժամանակահատվածն է: Ուրիշի ազդեցության տակ ընկնելու, խարդախներից տուժելու հավանականությունը մեծ է: Ստեղծված իրավիճակին (այդ թվում՝ ֆինանսական) տրված սառը և կշռադատված գնահատականը կօգնի Ձեզ խուսափելու վտանգներից:
Օրվա երկրորդ կեսը կանցնի ավելի հանգիստ: Շատ Կարիճների գլխում ինքնատիպ գաղափարներ կարող են ծագել, համարձակ մտքեր: Գործնական հոտառությունը բավականին սուր է: Եթե կորոշեք որևէ գործարք կնքել, ապա այն, ամենայն հավանականությամբ, կլինի հաջող:
Աղեղնավոր: Առավոտյան ծագող փոքր դժվարությունները կարող են վրդովեցնել նշանի շատ ներկայացուցիչների: Նրանց թվում է՝ ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես պետք է: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Արդեն կեսօրին նրանք կհասկանան, որ իրավիճակը թեև դանդաղ, բայց փոխվում է դեպի լավը: Դա հիմնականում վերաբերում է շրջապատի մարդկանց հետ հարաբերություններին:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է տղամարդկանց հետ հաճելի շփումների համար: Նոր ծանոթը կարող է դառնալ թե՛ լավ ընկեր, թե՛ գործընկեր, թե՛ հովանավոր և թե՛ զուգընկեր․ ամեն ինչ կախված է Ձեզնից: Օրը հարմար է սպորտով զբաղվելու համար:
Այծեղջյուր: Եղեք շատ ուշադիր: Օրը կարող է լուրջ խնդիրներ բերել կյանքի բոլոր ոլորտներում: Հիշեք, որ մակերեսային որոշումները (սա ավելի շատ վերաբերում է անձնական կյանքին) ոչ միշտ են ճիշտ: Աշխատեք վերլուծել իրավիճակը, հաշվի առեք բոլոր, անգամ մանրուք թվացող հարցերը, որոնց վրա Դուք ուշադրություն չէիք դարձնի այլ հանգամանքներում:
Այսօր Ձեզ կօգնեն մարդիկ, որոնց հետ ծանոթացել եք դեռ ամռանը: Նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը Ձեզ համար ավելի հեշտ կլինի, քան նրանց, ովքեր վաղուցվա ծանոթներ են կամ նույնիսկ բարեկամական կապեր ունեն Ձեզ հետ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողության հետ կապված խնդիրները՝ քիչ հավանական:
Ջրհոս: Այսօր մարդիկ, ում հետ կապված եք գործնական կապերով, կփորձեն ճնշուներ գործադրել և ստիպել Ձեզ ընդունել որոշումներ, որոնք չեն բխում Ձեր շահերից: Ժամանակ է պետք, որպեսզի Դուք կարողանաք նախ՝ հանգստանալ, ապա՝ ինքնուրույն գնահատել իրավիճակը, վանել ուրիշների հուշումներն ու Ձեզ պարտադրվող մտքերը: Այդ պատճառով էլ ցանկալի չէ, որ գործնական խնդիրների կարգավորմամբ զբաղվեք ճաշից առաջ:
Հակառակ գործնականի՝ ռոմանտիկ հարաբերությունները կդասավորվեն ներդաշնակ, եթե Դուք ազատություն չտաք Ձեր մռայլ երևակայություններին, չփորձեք վատը փնտրել այնտեղ, ուր այն լինել չի կարող ընդանրապես:
Ձկներ: Ճարպկորեն օգտվելով ստեղծվող իրավիճակներից՝ կկարողանաք ամրապնդել Ձեր մասնագիտական դիրքերը և լավ վաստակել: Վտանգ չկա, որ ուրիշները Ձեզ կկշտամբեն ինտրիգների հակվածության կամ դիմացինի վստահությունը շահագործելու մեջ: Դուք ազնիվ եք: Պարզապես կատարում եք քայլեր, որոնք մյուսների մտքով իսկ չեն անցնում:
Օրը խիստ բարենպաստ է սիրային հարցերի համար: Հատկապես այն Ձկները, որ վերջերս են միայն սիրահարվել, կզգան զգացմունքների ուժն ու եկկողմանիությունը, հեշտությամբ կհասնեն փոխըմբռնման: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողության հետ կապված խնդիրները՝ քիչ հավանական: