Հայտնի է «Եվրատեսիլ 2013»-ի Ռուսաստանի մասնակցի անունը


21:02 , 19 փետրվար, 2013

Ռուսաստանի «Ձայնը» երաժշտական մրցույթի հաղթող Դինա Գարիպովան «Եվրատեսիլ - 2013»-ին կներկայացնի Ռուսաստանը։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Առաջին ալիքն ինքնուրույն է ընտրելու իր մասնակցին: Զելենոդոլսկ քաղաքից 21-ամյա աղջիկը խոստովանել է, որ Եվրատեսիլում իր մասնակցության մասին լուրը նա իմացել է մամուլից:

Գարիպովան «Եվրատեսիլին» ելույթ կունենա «What if» երգով, որը նրա համար գրել են շվեդ պրոդյուսերներ Գաբրիել Ալարեսն ու Իհակիմ Բորնբերգը ռուսական «Автограф» խմբի նախկին անդամ Լեոնիդ Գուտկինի հետ միասին: