Սիրիայում С-300 համալիրի միակ նպատակը Արևմուտքի ավիացիան է. պենտագոն


08:30 , 5 հոկտեմբեր, 2016

Ո՛չ ԴԱԻՇ խմբավորումը, ո՛չ «Ալ-Նուսրայի ճակատը» չունեն ավիացիա, որի դեմ պայքարի համար էլ նախատեսված են Սիրիա ուղարկված С-300 զենիթային համալիրները՝ ասել է պենտագոնի մամլո քարտուղար Թիմ Կուկը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Պատասխանելով հարցին, թե համալիրները սպառալիք ներկայացնո՞ւմ են ԱՄՆ և դաշնակիցների ավիացիայի համար, Կուկը նշել է, որ դա կախված է այն բանից, թե ինչպես կօգտագործեն դրանք ռուսները։

Չորեքշաբթի ավելի վաղ ռուսական ռազմական գերատեսչությունը հաստատել էր համալիրների ուղարկումը Սիրիա և զարմանք հայտնել՝ կապված այդ քայլի հանդեպ Արևմուտքի արձագանքի հետ։ Գերատեսչությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելք ուղարկված զենիթային համալիրները սպառնալիք չեն ներկայացնում, քանի որ պաշտպանական զենք է։