19:00 , 19 փետրվար, 2013
Լոնդոնում նորաձևության շաբաթը հասել է իր գագաթնակետին:
40-ից ավել նորաձևության տներ ներկայացրել են իրենց «աշուն-ձմեռ- 2013» հավաքածուները:
Այս տարի իսկական բացահայտում է Ռիհաննան: Փոփ երգչուհին իրեն փորձել է նոր ամպուլայում՝ դառնալով իսպանական «Zara» բրենդի մրցակցի՝ բրիտանական «River Island» ապրանքանիշի նոր հավաքածուի հեղինակը:
Աղջիկը, ով կկրի այդ հագուստները, կլինի վառ, ազատ անհատականություն, ով սիրում է նորաձևությունը:
Նոր սեզոնի որոշիչ բառն անհատականությունն է: Այլևս հաճելի չէ ներշնչվել արդեն պատրաստի ոճերից, պետք է շեշտը դնել սեփական անկրկնելի ձեռագրի վրա: Այստեղ, ինչպես երբեք, կարևոր են գունային լուծումները:


