Կրեմլը ցանկանում էպահպանել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ


23:06 , 4 հոկտեմբեր, 2016

kreml3Araratnews.am-ը գրում է.

Մոսկվան ափսոսում է Սիրիայի հարցով երկխոսությունից ԱՄՆ-ի դուրս գալու համար եւ լիահույս է, որ կգերակայի քաղաքական սթափությունը, եւ Վաշինգթոնի հետ շփումները կշարունակվեն առանձնապես զգայուն ասպարեզներում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա հույս է հայտնել, որ խոսքը չի վերաբերում Մոսկվայի եւ Վաշինգթոնի համագործակցության ամբողջական դադարեցմանը:

«Ամեն դեպքում լիահույս եմ քաղաքական սթափության առկայությանը եւ շփումների շարունակմանը առանձնապես զգայուն ասպարեզներում, որոնք անհրաժեշտ են խաղաղության եւ անվտանգության ընդհանուր ռեժիմին աջակցելու համար: Որքանով հասկանում ենք, մեր զինվորներին վերաբերող փոխադարձ շփումները շարունակվում են եւ կշարունակվեն որեւէ վտագավոր գործողությունից խուսափելու առումով: Դա անհրաժեշտ է ցանկացած վտանգավոր միջադեպից իսկապես խուսափելու համար»,- ասել է Պեսկովը: