13:43 , 19 փետրվար, 2013
Րաֆֆին դիմել է ոստիկանություն՝ բնակության վայրի անվտանգության ապահովման համար ոստիկաններ հատկացնելու խնդրանքով։
2013 թ. փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանությունում ստացվել ու քննարկվել է նաև ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի բանավոր դիմումը ոստիկանության պետին` իր բնակության վայրի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ:
«ՀՀ ոստիկանության պետի նույն օրվա հրամանով հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումներին` 2013 թ. փետրվարի 19-ից կազմակերպել նախագահի թեկնածուի բնակության վայրի շուրջօրյա անվտանգության ապահովումը»,- ասվում է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ: