Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ


19:18 , 4 հոկտեմբեր, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կիսեց միավորը Շախրիար Մամեդյարովի հետ:

Միխայիլ Տալի անվան 10-րդ հուշամրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շախրիար Մամեդյարովի հետ: Այս տուրից հետո Արոնյանն ունի 4 միավոր:

Մրցաշարի 8-րդ տուրում հայ շախմատիստը կխաղա Չինաստանը ներկայացնող Լի Չաոյի հետ: