Android-ով սմարթֆոնները կազատեն ականջակալների համար միակցիչից


18:54 , 4 հոկտեմբեր, 2016

USB Implementers Forum միջազգային կազմակերպությունը նոր չափանիշ է հավաստագրել, որը հնարավորություն է տալիս ձայնը հանել USB Type-C պորտից: Նորամուծության նպատակն է սովորական 3․5 միլիմետրանոց աուդիոմիակցիցչից լրիվ հրաժարվելը, հայտնում է AnandTech-ը:

USB Audio Device Class 3.0 չափանիշը հնարավորություն է տալիս USB Type-C պորտն օգտագործել աուդիոսարքեր միացնելու համար: Հատկությունները հնարավորություն են տալիս պորտն օգտագործել ինչպես անալոգային, այնպես էլ՝ թվային ձայնի համար:

USB Type-C-ն արդեն օգտագործվում է ներկայիս Android-ֆլագմանների մեծ մասում լիցքավորման համար, ուստի վերլուծաբանները կարծում են, որ նոր չափանիշի շնորհիվ՝ արտադրողները ականջակալների համար հնացած պորտից կհրաժարվեն արդեն 2017-ին: Նշվում է, որ դրա շնորհիվ նրանք կկարողանան ժամանակակից սարքերի հաստությունը նվազեցնել 1 մմ-ով, նաև տարածություն զատել կորպուսի ներսում:

Առանց ականջակալների համար միակցիչի առաջին սմարթֆոններից մեկը iPhone 7-ն է: