Թրամփի բարեգործական հիմնադրամին արգելել են աշխատել Նյու Յորքի նահանգում


08:30 , 4 հոկտեմբեր, 2016

Նյու Յորք նահանգի դատախազը արգելել է Դոնալդ Թրամփի բարեգործական կազմակերպությանը աշխատել նահանգում գրանցման բացակայության պատճառով, հայտնում է BBC-ն:

Դատախազության որոշման մեջ Թրամփի կազմակերպության համար սահմանվել է «անմիջապես դադարեցնել նվիրատվություններ հավաքելը և միջոցներ հավաքելու ցանկացած այլ գործունեությամբ զբաղվելը Նյու Յորք նահանգում»:

Հաղորդվում է, որ կազմակերպությունը նահանգում աշխատում է 2008 թվականից` առանց օրինականորեն գրանցվելու, ինչն անհրաժեշտ է այն բարեգործական կազմակերպությունների համար, որոնք տարեկան աշխատում են ավելի քան 25 հազար դոլար: