Երևանում ՊՆ նվագախմբի աշխատակիցը ինքնասպանության փորձ է կատարել


04:21 , 4 հոկտեմբեր, 2016

Հոկտեմբերի 4-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա անցը չպարզված քաղաքացին գտնվում է հուսահատ վիճակում և անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խումբը՝ խորհրդատվության գծով հրահանգչի հետ:

Պարզվել է , որ քաղաքացին, ով հանդիսանում է ՊՆ նվագախմբի աշխատակից, ունի ընտանեկան խնդիրներ: 

Փրկարարները ցուցաբերել են քաղաքացուն համապատասխան հոգեբանական օգնություն: