Հայկ Մարտիրոսյանը նվաճեց շախմատի 16 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը


18:52 , 3 հոկտեմբեր, 2016

Aravot.am-ը գրում է.

Հայաստանցի միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը Խանտի Մանսիյսկում այսօր ավարտվող շախմատի աշխարհի պատանիների առաջնության եզրափակիչ տուրում կատարեց իր առջեւ դրված խնդիրը: Առանց ավելորդ սրություն ստեղծելու, նա իր պարտիան ավարտեց ոչ-ոքի եւ 11 հնարավորից վաստակելով 9,0 միավոր նվաճեց 16 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: