Էստոնիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել


18:44 , 3 հոկտեմբեր, 2016

Էստոնիայի խորհրդարանի պատգամավորներն առաջին անգամ երկրի նախագահի պաշտոնում ընտրել են կնոջ՝ Քերսթի Կալյուլայդին: Այս մասին հայտնում է Postimees պարբերականը:

Կալյուլայդի թեկնածության օգտին քվեարկել է 81 պատգամավոր, 17 քվեաթերթիկ չլրացված է մնացել: Երկրի ղեկավարի ընտրություններին 101 պատգամավորից մասնակցել է 98-ը:

Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքեր խորհրդարանականների 68 ձայն: