Սիրիայի արտգործնախարարը կմեկնի Ռուսաստան


18:20 , 3 հոկտեմբեր, 2016

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմն այս ամիս կայցելի Ռուսաստան, հայտնում է TASS-ը։

Այս մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Խադդադը։
«Այո՛, նման այց պլանավորվում է, սակայն հստակ ժամկետ դեռ չկա»,- ասել է նա՝ պատասխանելով գործակալության հարցին։