17:56 , 3 հոկտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Հոկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Առողջապահության նորանշանակ նախախար Լևոն Ալթունյանին` ուղեկցությամբ Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակման առիթով շնորհավորեց նախարարին, հաջողություններ և արդյունավետ առաքելություն մաղթեց նրան առողջապահության բարդ և դժվարին ոլորտում:
Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ նախարարն ամեն ջանք կներդնի ոլորտի զարգացման ուղղությամբ, նոր ձեռքբերումներով այն կբարձրացնի մի նոր մակարդակի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ