Հալեպում նոր հրթիռակոծությունից հայեր են վիրավորվել


16:44 , 3 հոկտեմբեր, 2016

Զինյալ ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 3-ին կրկին ռմբակոծել են Հալեպի Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Թելֆոն Հաուաաի շրջանները: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

Նոր Գյուղի շրջանում ընկած հրթիռի հետևանքով թեթև վիրավորվել են 1997 թվականին ծնված Գարլօ Արամ Ֆերմանյանը և նրա մայրը` Նաուալ Ապտօն:

Նոր հրթիռակոծության հետևանքով զոհեր չեն գրանվել: