11:07 , 19 փետրվար, 2013
Վեջապես ավարտվեցին նաև այս նախագահական ընտրությունները, արդյունքների հետ համաձայն լինել-չլինելը յուրաքանչյուրիս իրավունքն է, բայց կարևոր է մի հանգամանք, որ ընտրված նախագահը հպարտանա իրեն ձայն չտված քաղաքացիներով, որոնք հնարավորություն են տալիս խորհելու, վերլուծելու, հետևություններ անելու և հասկանալու ինչու-ների պատասխանը: Չէ՞ որ ներկայիս իշխանությունների վարք ու բարքը մերժողների ստվար բանակի կարծիքը հաշվի առնելու շնորհիվ միայն հնարավոր կլինի 20-ամյա ճահճից դուրս գալ ու երկիրը ապահով դարձնել ոչ միայն քաղաքական «էլիտայի» ու նրանց արբանյակների, այլև բոլորիս համար...