Պուտինը կասեցրել է պլուտոնիումի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագիրը


15:40 , 3 հոկտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կասեցրել է ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի գործողությունը, որը վերաբերել է պլուտոնիումի թափոնների օգտագործմանը։ Հրամանը տեղադրված է իրավական տեղեկատվական ինտերնետ-պորտալում։

Նշվում է, որ Պուտինը նման որոշում է կայացրել հանգամանքների արմատական փոփոխությունների պատճառով։

«Ծագել են ռազմավարական կայունության սպառնալիքներ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ ոչ բարեկամական գործողությունների հետևանքով»,- ասվում է Պուտինի հրամանում։
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ն անկարող է ապահովել ընդունված պարտավորությունների կատարումը պլուտոնիումի թափոնների օգտագործման հարցով՝ համաձայն միջազգային պայմանագրերի։

Ընդգծվում է, որ Ռուսաստանն առաջնորդվում է անվտանգության ապահովման անհապաղ միջոցառումների անհրաժեշտությամբ։

Փաստաթուղթն ուժի մեջ է դրա ստորագրման պահից։