Ուսուցչուհու այս արարքը ստիպեց ողջ համացանցին հիանալ նրանով


20:15 , 3 հոկտեմբեր, 2016

Կինսի Ֆրենչը հատուկ  կրթության ուսուցիչ է աշխատում Կենտուկիի դպրոցներից մեկում: Կինսին ոչ միայն նշանադրվեց իր դասարանի աշակերտների ներկայությամբ, այլ նաև երեխաներին իր հասանիքին հրավիրեց, ընդ որում՝ հրավիրեց բոլոր աշակերտներին... բոլորն էլ դաունի համախտանիշով:

Ահա այսպես, դասարանի բոլոր աղջիկներն իրենց ուսուցչուհու պսակադրությանը հարսի ծաղկեփունջը, իսկ տղաներն էլ ամուսնական մատանիները մոտեցրին խորանին: «Այս բոլոր երեխաներն իմ ընտանիքն են,- ասում է Կինսին,- նրանք այն դասարանն են, որի հետ ես սկսեցի իմ մասնագիտական կարիերան, և այս յուրահատուկ օրը ես չէի կարող նրանց հետ չլինել»:

 Ինչպես երևում է լուսանկարներից, երեխաների համար օրն իսկապես հրաշալի է անցել, սակայն ամենաուրախ պահերն, անշուշտ, երեխաների համար հյուրասիրությունն ու պարերն էին: