Բեռլինը պատրաստ է սատարելու Իրանին


13:50 , 3 հոկտեմբեր, 2016

1477101877Araratnews.am-ը գրում է.

«Գերմանիան իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Իրանի կառավարությանը՝ բարեփոխումներ իրականացնելու հարցում»,- Թեհրանում այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը:

«Մեր նպատակն է աջակցել Իրանի ներկայիս կառավարությանը»,- պաշտոնյայի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:

Նախարարի խոսքով՝ Իրանը հուսալի գործընկեր է, և Գերմանիան պատրաստ է երկրի հետ ավելի սերտ առևտրային կապեր հաստատելու: