Մովսես Հակոբյանը նշանակվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
13:24 , 3 հոկտեմբեր, 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Մովսես Հակոբյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին։
Նախագահը մեկ այլ հրամանագրով Մովսես Հակոբյանին ազատել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի տեղակալ, պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։