10:59 , 18 փետրվար, 2013
Փետրվարի 15-ին «Արցախ» ակումբում կայացավ «Հովիկ Խաչատրյան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Արփի Խաչատրյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսը:
Նշենք, որ «Հովիկ Խաչատրյան» ԲՀԿ-ն գործում է 2009թ-ից և զբաղվում է ծնողազուրկ, անապահով և հաշմանդամ 560 երեխաների ուսումնադաստիրակչական խնդիրներով, որոնց և տրվում է անվճար սնունդ:
Հրավիրված ասուլիսի նպատակն էր պարզաբանել, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում «Ժողովուրդ» օրաթերթի կողմից վերջին երկու ամիսների ընթացքում պարբերաբար հրապարակվող տեղեկությունները «Երևանի Թռչնաբուծական Ֆաբրիկա»-ի կողմից իրացված ժամկետանց հավկիթների վերաբերյալ, որը չէր կարող չանհանգստացնել թե ԲՀԿ-ի նախագահին և թե վերջինիս հովանու ներքո գտնվող հարյուրավոր երեխաների ծնողներին:
Բանն այն է, որ «Հովիկ Խաչատրյան» բարեգործական հասարակական կազմակերպության ստեղծման օրվանից մինչ օրս, վերոհիշյալ թռչնաֆաբրիկան պարբերաբար, որպես բարեգործություն, իր արտադրանքից նվիրաբերում է հասարակական կազմակերպությանը:
Առաջացած անհանգստության ալիքը հանդարտեցնելու նպատակով, «Հովիկ Խաչատրյան» ԲՀԿ նախագահ Արփի Խաչատրյանը, շրջանառվող լուրերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց թռչնաֆաբրիկայի ղեկավարությանը:
Վերջինս վստահեցրեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակված տեղեկությունը անհիմն է: Ոչ ընկերությունը, ոչ ընկերության տնօրենը, առավել ևս ոչ էլ ընկերության հիմնադիր հանդիսացող Խ.Խաչատրյանը չեն տուգանվել ժամկետանց հավկիթ իրացնելու համար: Նշեց, որ ընկերությունը ժամկետանց արտադրանք չի իրացրել և երաշխավորեց իրենց արտադրանքի բարձր որակը: Շեշտեց նաև այն հանգամանքը, որ եթե անգամ որևիցէ խանութում կամ այլ տնտեսվարող սուբյեկտի վաճառակետում հայտնաբերվում է ընկերության ապրանքանիշով արտադրանք, որը սխալ պահպանման պայմաններից կամ, այլ արտադրողի հետ չառնչվող հանգամանքներից ելնելով չի համապատասխանում իր որակական հատկանիշներով սահմանված նորմերին, կամ պիտանելիության ժամկետը սխալ է մակնշած, դա դեռ չի նշանակում, որ արտադրող ընկերությունն է մեղավոր: Որպես իր ասվածի վառ ապացույց` թռչնաֆաբրիկայի տնօրենը ներկայացրեց մի շարք փաստաթղթեր:
Ուսումնասիրելով ստացված փաստաթղթերը և ունենալով բավարար հիմքեր, որ հրապարակումներն անհիմն են, ԲՀԿ նախագահը հրավիրել էր ասուլիս, ընդգրկելով «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրութանը, որպես պատասխանող կողմ: Վերջինիս խնդրանքով ասուլիսը երկու անգամ հետաձգվել էր, իսկ նշանակված օրը` փետրվարի 15-ին «Ժողովուրդ»-ի խմբագրությունից ոչ ոք պարզապես չէր ներկայացել:
ԲՀԿ-ի ղեկավար Ա.Խաչատրյանի կարծիքով սա պատվիրված արշավ է Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի և «ԻՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության հիմնադիր-նախագահ Խաչիկ Խաչատրյանի դեմ, քանի որ բուն նյութը ի սկզբանե պետք է վերաբերվեր ԵԹՖ-ի հավկիթներին, և ոչ թե անձնավորվեր և հրապարակված նյութերում շահարկվեր Խ.Խաչատրյանի անունը:
«Հովիկ Խաչատրյան» բարեգործական
հասարակական կազմակերպության
մամլո խոսնակ Լ.Հայրապետյան