Արմեն Գևորգյանը նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար


13:17 , 3 հոկտեմբեր, 2016
ՀՀ նախագահի հրամանագրով` Արմեն Գևորգյանը նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով` Արմեն Գևորգյանն ազատվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: