Վիգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար


13:11 , 3 հոկտեմբեր, 2016

ՀՀ նախագահի հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարար, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։