Հուսամ՝ մի օր բոլոր հայոց վանքերն ու եկեղեցիները կվերականգնվեն ու կդառնան ԳՈՐԾՈՂ


11:40 , 3 հոկտեմբեր, 2016

Բովուրխանի վանական համալիրն է՝ խոնարհված եկեղեցիներից մեկը. անհավանական էներգետիկա ուներ։ Քչերը գիտեն տեղը, անգամ Արցախցիներից շատերը չեն եղել, թեև մոտ է Ստեփանակերտին... Հուսամ՝ մի օր բոլոր ՀԱՅՈՑ ՎԱՆՔԵՐՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ կվերականգնվեն ու կդառնան ԳՈՐԾՈՂ։
Վիքիից է. Վանք-ամրոցը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանում` Ննգի գյուղի անտառներում՝ Բովուրխան լեռան հյուսիսային լանջին:
Այն հիմնել է Շախնազարյանների իշխանական տոհմի նշանավոր մելիք` Վարանդայի իշխան Բաղրը: Նա իշխել է XVIIդ. առաջին կեսին մինչև 1646թ.: Սարը և վանք-ամրոցը մելիքի անունով կոչվել է Բաղրխան: Անվանումը հետագայում վերափոխվել և դարձել է Բուրուխան, Բովրխան, Բովուրխան:


Համալիրը բաղկացած է եկեղեցուց, բնակելի, տնտեսական ու արտադրական շինություններից և շրջապատված է պարիսպներով ու աշտարակներով: Համեմատաբար լավ է պահպանվել արևելյան մասում գտնվող եկեղեցին: Բոլոր տվյալները ցույց են տալիս, որ եկեղեցին կառուցվել էր XVIIդ.:
Վանքային համալիրում պարիսպը ընդգրկում է 40x18,5մ մակերեսով տարածք: Ամրոցը ունեցել է ջրմուղ և դեպի Ննգի գյուղը տանող գաղտնուղի:
Բովրխան լեռան ստորոտում գտնվում են վանքի աղբյուրը և ամրոցի պաշտպանական համակարգի մեջ մտնող չորս դիտակետ, Լեռի-խաչ և Անահիտ մատուռները:
Բովուրխանը հանդիսանում էր պաշտամունքային կենտրոն և Վարանդայի մելիքության ամառային նստավայրը: Բացի դրանից՝ XVIIIդ. առաջին կեսին այստեղ տեղակայված էր Քարքարի կայազորը:
#եկԱրցախ #peace #nature#nazenihovhannisyan #stepanakert#artsakh #bovurkhanmonastry #peace#Armenia