ՏԻՄ ընտրություններն առանձնապես վերլուծելու բան չկա, կրկին ապացուցվեց, որ Ֆեյսբուքն ու իրականությունն իրարից կիլոմետրերով հեռու են:
Մի դրվագ կնշեի: Երեկ Ֆեյսբուքում տեսանյութ տարածվեց, որ Կապանում ընտրական հանձնաժողովի անդամներն օրը սկսեցին Տերունական աղոթքով:
Տեսանյութն էլ դրվեց Ֆեյսբուքում չիստո ղժժալու համար:
Առանց հասկանալու, որ այն մարդիկ ու իրենց բազմաթիվ բարեկամները, ում վրա ծիպա ղժժում են, հենց էլեկտորատն են կազմում տվյալ քաղաքում:
Հասարակ ռամիկի վարքի վրա վերին արտի ցորենի կամ պռադվինուտիի դիրքերի վրայից ղժժալը միշտ էլ կբերի այսպիսի արդյունքների:
Տխուր, բայց տրամաբանական արդյունքների: