12:10 , 3 հոկտեմբեր, 2016
Երբ աշխատանք ասելով միանգամից աչքներիս առաջ է գալիս համակարգչի էկրանը, իսկ խաղ ասելիս՝ սմարթֆոնը, ապա կարող ենք ասել, որ, ցավոք, մոռացել ենք իրական աշխարհի մասին: Մենք այնքան ենք խորացել նորությունների, հայտարարությունների և այլնի մեջ, որ սկսել ենք անտեսել մարդկային ամենապարզ զգացումի մասին՝ հպման:
Լինի դա օրգանիզմի մեկշաբաթյա մաքրում՝ դետոքս, երեկո՝ առանց սմարթֆոնի կամ գոնե մեկ ու կես ժամ հանգիստ՝ բոլոր տեսակի էկրաններից հեռու. եթե անեք այս ամենը, հավատացեք՝ կվերամիավորվեք բնականի, իրականի հետ: Թույլ տվեք Ձեր հոգեկան աշխարհին հանգստանալ զգայական այս երևույթները կատարելու ընթացքում.
Զգացեք լույսի շողքը Ձեր մաշկի վրա:
Ընտրեք մի քանի տեսակի մրգեր և համտեսեք:
Ամուր բռնեք ինչ-որ մեկի ձեռքը:
Գրեք: Իրական գրիչով: Իրական թղթի վրա:
Զգացեք, թե ինչպես է հոսում մաքուր ջուրը Ձեր մատների արանքից:
Հիշեք, թե ինչ է նշանակում երեխա լինել: Չարաճճիություններ արեք:
Խնամեք որևէ կենդանու՝ լինի դա Ձերը, թե ոչ:
Գրկեք որևէ մեկին:
Խաղացեք կավի հետ: Ինչ-որ իր պատրաստեք:
Գիրք կարդացեք, հին և անուշ թղթի բույր ունեցող գիրք: Էջերը դանդաղորեն թերթեք:
Պատուհանից դուրս հանեք ձեռքի ափը և զգացեք անձրևը Ձեր մաշկի վրա:
Որևէ տաք բան ըմպեք: Հիշեք, որ հեռախոսը չպետք է ձեռքում լինի:
Ավազ հոսեցրեք մատների արանքով:
Վերցրեք վրձինը և սկսեք նկարել:
Ինքներդ Ձեզ համար ծաղիկներ գնեք:
Դուրս եկեք զբոսանքի և հավաքեք ամենագեղեցիկ, դուրեկան քարերը: