02:54 , 3 հոկտեմբեր, 2016
Panarmenian.net-ը գրում է.
Իշխող ՀՀԿ-ի և «Քրիստոնեա-դեմոկրատներ» կուսակցության համատեղ «Բալասանյան» դաշինքը Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններում, նախնական տվյալներով, հավաքում է ձայների մոտ 33.9%-ը:
Այդ մասին են վկայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Realelections համակարգի թարմացվող արդյունքները՝ 29858 ձայնի հաշվարկից հետո (1.503-ը՝ անվավեր): «Բալասանյան» դաշինքն ունի 9.612 ձայն, «Բարգավաճ Հայաստանը» երկրորդն է 6017 ձայնով կամ 21.2%:
Երրորդը Հայկական վերածնունդն է (3.060 ձայն կամ 10.79%), չորրորդը՝ ԳԱԼԱ-ն՝ 3051 քվեով(10.76%): Համախմբումն ունի 1.739, «Գյումրեցու Ոգին»՝ 1.681 քվե:
Համակարգը հաշվի է առնում 42964 մարդու քվեարկության արդյունքները: ԿԸՀ պաշտոնական տվյալներով, Գյումրիում քվեարկել է 46092 ընտրող: