Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում


02:20 , 3 հոկտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է սկանդալային պատմության մեջ:

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկը շաբաթ երեկոյան ընթրել է «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի հարձակվող Նոլիտոյի հետ, հաղորդում է անգլիական Mirror-ը:

Նույն քաղաքը ներկայացնող տարբեր թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներին նկատել են տեղի «Սան Կառլո» իտալական ռեստորանի մերձակայքում: Պապարացիները նրանց լուսանկարել են առանձին-առանձին դուրս գալիս, բայց այս լուրը կարող է մեծ արձագանք գտնել երկու թիմերի երկրպագուների շրջանում: