20:30 , 2 հոկտեմբեր, 2016
Սիրիական բանակի հրամանատարությունը զինյալներին կոչ է արել լքել Հալեպի արևելյան շրջանները և նշել է, որ երաշխավորում է նրանց անվտանգ հեռանալը, հայտնում է SANA գործակալությունը: Տարբեր խմբավորումների զինյալները Հալեպի արևելյան թաղամասերում գտնվում են սիրիական բանակի պաշարման մեջ:
«Զինված ուժերի հրամանատարությունը Հալեպի արևելյան թաղամասերի բոլոր զինյալներին կոչ է անում լքել այդ թաղամասերը և մարդկանց հնարավորություն տալ ապրելու սովորական կյանքով»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հեռանալ ցանկացող զինյալների համար կապահովվի անվտանգ անցում և օգնություն: