18:30 , 2 հոկտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Գյումրիում դիտորդ է մահացել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թիվ 34/54 ընտրատեղամասի նախագահ Կարինե Արշակյանը։
«Դիտորդն առավոտյան ժամը 7։00-ին այցելել է ընտրատեղամաս, 14։08 լքել է ընտրատեղամասը և գնացել է ընտրության։ Այնուհետև վերադարձել է ընտրատեղամաս 14։50-ին, իսկ 14։55-ին ուշաթափվել է, կանչել ենք շտապօգնության ծառայություն և այստեղից դիտորդին տեղափոխել են «Գյումրու բժշկական կենտրոն»։ Դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահվել ոստիկանությանը»,-ասաց Արշակյանը՝ ավելացնելով, որ քիչ անց Գուրգեն Կոստանյանը մահացել է։
Նյութի շարունակությունը կարող եք կարդալա այստեղ: